|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, գրում է Անադոլուն։
Նա խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից և կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի միջև «շուտափույթ խաղաղության համաձայնագիր կնքել»։
«Թեև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին ստվերում է մեր ընդհանուր գործը, կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։