Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եթովպիայի կառավարությունը պայմանագիր է կնքել թուրքական պաշտպանական-օդատիեզերական կոնցեռնի հետ: Ընդհանուր առմամբ, Ադիս Աբեբան պատվերի վրա ծախսել է 51,7 մլն դոլար:
Փորձագետները վստահ են, որ գնումների մեծ մասը մարտական անօդաչու թռչող սարքերն են՝ Bayraktar TB2 և Bayraktar Akınci: Վերլուծաբանների կարծիքով` Թուրքիան ԱԹՍ-ների ոլորտում բարձրացել է նույն մակարդակի, ինչ ԱՄՆ-ը, Իսրայելը և Չինաստանը: Այնուամենայնիվ, սարքերը ստեղծողներին իրականում չի հետաքրքրում, թե ով և ինչ նպատակներով կկիրառի իրենց մտահղացումը: Հետևաբար, թուրքերը հաճախ մեղադրվում են «ամեն պատահածին» ռազմական զենք վաճառելու մեջ: Ի թիվս այլ բաների, նրանց նկատել են Սիրիայի և Լիբիայի արմատականների հետ առևտրային հարաբերությունների մեջ:
Հնարավոր է, որ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Եթովպիայի կառավարությունը հույս ունի վճռական հարված հասցնել անօրինական զինված խմբավորումներին: Զինյալների գործողությունները հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել, որը պատել է գրեթե ամբողջ երկիրը: Տեղական միջէթնիկ հակամարտությունը, որը ծագել է Տըգրայ նահանգից, տարածվել է հարևան նահանգներում և ստիպել միլիոնավոր մարդկանց` լքել իրենց տները: