Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում նոյեմբերի 4-11-ն ընթացող եգիպտական մշակույթի օրերի անցկացման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարի հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի լրատվական վարչությունից հաղորդում են, որ Վանո Վարդանյանը իր գոհունակությունն է հայտնել Եգիպտոսում Հայաստանի մշակույթի օրերն անցյալ տարի բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ վստահեցրել, որ Երեւանն էլ է արել հնարավորը, որպեսզի եգիպտական մշակույթի օրերն անցնեն հավուր պատշաճի, ինչը նաեւ մեր մայրաքաղաքների բարեկամությունն ամրապնդելու նոր խթան կհանդիսանա:
Նշվել է, որ նախատեսվում են օպերային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ եւ այլ մշակութային միջոցառումներ:
Հուսամ Նասսարին ընդգծել է, որ Եգիպտոսի հայ համայնքը ծանրակշիռ դերակատարում ունի երկրի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կյանքում` հավելելով, որ ինքն անձամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նա նաեւ ընդգծել է, որ բավականին տպավորված է մայրաքաղաքի քաղաքաշինական լուծումներով եւ բարեկարգման աշխատանքներով:
Հուսամ Նասսարին վստահեցրել է, որ Եգիպտոս վերադառնալուց հետո Կահիրեի քաղաքապետին կներկայացնի Երեւանի հետ համագործակցության նոր առաջարկներ` ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքաշինության, զբոսաշրջության եւ այլ բնագավառների մասով:
Հյուրը նաեւ կարծիք է հայտնել` երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով քննարկել Երեւանն ու Կահիրեն քույր քաղաքներ դարձնելու հեռանկարը, ինչին փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը նույնպես դրական է արձագանքել: