|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Rafale կործանիչները, որոնք Հունաստանը մտադիր է գնել, գերազանցում են թուրքական F-16-ին: Այս մասին ասել է Թուրքիայի ՌՕՈՒ նախկին օդաչու Բեյազիտ Քարաթաշը. հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը:
Քարաթաշը հայտարարել է, որ Rafale կործանիչները գերազանցում են F-16- ները, քանի որ չորրորդ սերնդի են, իսկ F-16-ները` երրորդ:
«Պարզ ասած՝ դրա ռադարն իր տիրույթում և հնարավորությունների շնորհիվ շահում է, նա իր տրամադրության տակ ունի նոր սերնդի զենք, իսկ առկա հրթիռները առավելություն կտան ինքնաթիռին»,- ասել է թուրք օդաչուն։
Հիշեցնենք, որ Հունաստանը մտադիր է 18 Rafale կործանիչ գնել Ֆրանսիայից, այդ թվում՝ առաջին վեցը` 2021-ի ամռանը: Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2020 թ.-ին այն բանից հետո, երբ Թուրքիան հետազոտական նավ ուղարկեց Հունաստանի կղզիների մայրցամաքային շելֆ։