կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 13:09
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ ղեկավար Զարիֆը ներողություն է խնդրել գեներալ Սոլեյմանիի մասին մամուլում հայտնված խոսքերի համար

Իրանի ԱԳՆ ղեկավար Զարիֆը ներողություն է խնդրել գեներալ Սոլեյմանիի մասին մամուլում հայտնված խոսքերի համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել համացանցում հայտնված, սակայն հրապարակման համար չնախատեսված մեկնաբանությունների համար: Նշենք, որ Զարիֆը անկեղծորեն խոսել էր սպանված իրանցի հայտնի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին:

«Հուսով եմ, որ Իրանի մեծ ժողովուրդը և գեներալին սիրողները, հատկապես՝ Սոլեյմանիի մեծ ընտանիքը, կներեն ինձ»,- Instagram-ում գրել է նա:

Գեներալ Ղասեմ Սոլեյմանին «Ալ Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարն էր: Սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի արդյունքում:

Իրանի արտգործնախարարի և լրագրող Սաիդ Լայլազի միջև յոթ ժամ տևած զրույցից արտահոսքը հայտնվել էր ապրիլի 25-ին լոնդոնյան Iran International  հեռուստաընկերության կայքում: