Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանաստեղծ Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իրանը քաղաքակրթական պատ է, և եթե նայենք նրա աշխարհաքաղաքական դիրքին, ապա այն Արևելքի ու Արևմուտքի միջև մի պատնեշ է, որը իր միջով օտարածին ոչինչ բաց չի թողնում այս կամ այն ուղղությամբ։ Իրանի Իսլամական Հանրապետույունը մի յուրահատուկ երևույթ է, որը արժանի է ուսումնասիրության ու գնահատանքի։
Իրանը, կամ երբեմնի Պարսկաստանը անհիշելի ժամանակներից իր տեղում է։ Այս Երկիրը, իհակե ունի ներքին ու արտաքին խնդիրներ, սակայն այն հազարամյա իներցիան ու մարտահրավերներին դիմակայելու տոկունությունը, որ ցուցաբերում են այստեղ, նախանձ ու դավադրություն են հարուցում նրանց կողմից, ովքեր նեոգլոբալիստական մոտեցումների կրող - ջահակիրներն են։
Իրանը գերշահագրգռված է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հետ խաղաղ ու ապահով սահմանների առկայությամբ։ Եւ որքան ամուր է այդ ընդհանուր սահմանը, այնքան ամուր է ու կայուն երկրի Հյուսիսում բազմամիլիոնանոց թրքալեզու բնակչություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունը, և, իմիջիայլոց, այստեղ շատ կուզենային, որ այդ սահմանը ձգվեր, առնվազն, մինչև Քուռ գետը(Ադրբեջանի հարավում)։
Գեներալ Սուլեյմանիի սպանությունը հարված էր Իրանական քաղաքակրթական Պատի միացմանը Ռուսական նույնատիպ պատին, որը ևս առանձնահատուկ աշխարհաքաղաքական նշանակուըթյուն ունի արևմտյան դեգրադացիոն ալեկոծությունների առջև պատնեշ դառնալու հարցում։ Իրանն ու Ռուսաստանը համատեղ պայքարեցին ու հաղթեցին այսպես կոչված Իսլամական պետություն, կամ ԴԱԻՇ կոչվող նոր տիպի պետական միավոր հանիսանալու հավակնությամբ արաբական այս խալիֆայություն - վարակը, որը Սունի իսլամիստների մտքի ու կամքի արգասիքն էր, և որի հեռահար նպատակը Ռուսաստանի մուսուլմանական բնակչությունն էր, կամ Ռուսաստանի ապակայունացնումը։
Գեներալ Սուլեյմանիի սպանության պատճառը Ռուս - Իրանական համագործակցության և Շիա՝ իսլամական գործոնի ծավալման հաջողություններն էին։ Հայաստանը ևս կարող էր այդ Հյուսիս - Հարավ պատի մասը լինել։ Ով ինչ ուզում է ասի, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը Իսլամական աշխարհի հետ հարաբերվելու մեր ճշմարիտ տարբերակն է ու ճանապարհն է, և, մեր Երկու պետությունների հզորացումը երուստեք ձեռնտու է։
Եթե Իրանի դեմ պատերազմ սանձազերծվի, ապա Իրանը իր Հյուսիսային սահմանը ամրապնդելու համար կարող է զորք մտցնել Ադրբեջան և իրականացնել այդ երկրի մասնատումը ի նպաստ իրանախոս թալիշների ու սեփական հետաքրքրությունների։ Հետևաբար՝ Ադրբեջանը բակի շան պես, պոչը սեղմած, աղոթում է Աստծուն, որ այդ տարբերակը չիրականանա։
Սակայն․․․
Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու հնարավորությունները ձգտում են զրոյի։ Այսօրվա ԱՄ Նահանգները չեն ապահովում իրենց դաշնակիցների անվտանգ կյանքը՝ Եվրոպայում, որովհետև իսլամական անկլավներն ու բնակչությունը այդ երկրներում կարող են հարվածել ուժգին ու անսպասելի, ինչը անհնար էր 30 տարի առաջ՝ սառը պատերազմի ընթացքում։ Հետևաբար, Ամերիկայի բոլոր դաշնակիցները, պատերազմական գործողությունների դեպքում, հրաժարվելու են համատեղ գործողություններից, իսկ որոշ երկրներ դուրս կգան ՆԱՏՕ-յի կազմից, որովհետև Իրանը ոչ Սիրիա է, ոչ էլ Իրաք։
Իսկ, իրանի դեմ գործողությունների նպատակը համապատասխանում է Արևմուտքի խնդիրներին, որն է՝ ուժեղացնել Սունի Իսլամի կրող երկրների գործոնը, որն էլ ուղղված է Ռուսաստանի՝ որպես աշխարհքաղաքական կայունացնող(ստաբիլիզացնող) երկրի փլուզմանը։
Մենք կարող ենք ռուսատյաց լինել, հակապարսիկ լինել, մենք պարտավոր ենք գնահատել ամերիկյան պետության բարի վերաբերմունքը մեր Երկրին, սակայն հիմար լինել չենք կարող, քանզի վերոհիշյալ երկու երկրների ապակայունացումը իրականորեն մեզ է վնասելու, և կարող է մահացու հարվածներ հասցնել Թուրքիայի, Ադրբեջանի ու հնարավոր Հյուսիս - Կովկասյան մի նոր բռնակալության կողմից, ինչը շատ իրատեսական է ՎՎ Պուտինից հետո թույլ լիդերի առկայության պայմաններում։
Մեզ հարկավոր է դադարել իրար ամբաստանելն ու երկիրը մի ահռելի դատարանի վեր ածելու գործընթացը, մանավանդ, որ Քոչարյանի դատը պարսկական գեներալի սպանությանը հանգեցնող քաղաքական դրդապատճառներին ի նպաստ է։
Լավն է, թե վատն է Քոչարյանը, կարևոր չէ։ Կարևորը այն է, որ Հայ մարդը թույլ չտա իրեն բաժանեն սևի ու սպիտակի, արցախցու ու հայաստանցու, որովհետև այդ դատական գործընթացը մի սև խոռոչ է, իսկ նպատակը՝ պարոն քաղաքապետի դարակազմիկ հայտարարությունը՝ կամ, Սև ու Սպիտակի բաժանելն է։
Մենք, պատմության մեջ առաջին անգամ, շնորհիվ Արցախյան փառապանծ Ազտամարտի դարձանք մոնոէթնիկ, միասնական պետություն։ Նա ով այդ միասնականությունը կքանդի, նորից եմ ասում, դավաճան է։
Պատմության մեջ առաջ է գալու մի այնպիսի պահ, որ եթե մենք միասնական լինենք, խոհեմ ու խոհուն, բանակը ճմարիտ նոտայի վրա լինի, վեր կանգնենք հեղափոխական, խմբակային ու տարակուսակցական հետաքրքրություններից, կարող ենք մեծացնել մեր Երկիրը, դառնալ ավելի ուժեղ և աշխարհացավ։
Համաշխարհային պատերազմը վաղուց է ընթանում, չնայած այն չեն ուզում տեսնել ժամանակակից խոհանոցային մտավորականները։ Ուղղակի այն ընթանում է տեղային ճակատներում։ Պուտինի այցը Սիրիա պատահական չէր։ Դրանով նա ասաց, որ չի հանդուրժի, եթե փորձեն ճակատ բացել Սիրիայով։ Ընդվզում են Իրաքցիները, ում համար Տրամպի քայլը իրենց սուվերենության անտեսումն էր։ Որպեսզի ճակատ չբացեն Հայաստանով, պիտի ուժեղ լինենք ու միսանական։
Իմիջիայլոց, Տրամպի քայլը միավորեց մեկ ամիս առաջ, ընդվզումային տրամադրություններ ապրող Պարսկական պետությանը, ինչպես 2016-ի Ապրիլն էր համախմբել Մեզ։
Կեցցե միասնական Հայաստանը»: