Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում ներողություն է խնդրել բարեկամ երկրներից Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի խոսքերի համար:
«Վրաստանի կառավարությունը շարունակում է եվրաինտեգրմանը և եվրաատլանտյան ինտեգրմանը, երկրի ամբողջականության վերականգնմանը և տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Դրան հասնելուն մեզ օգնում են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները, բարեկամ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների ամրապնդումը և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերը:
Վրաստանի նախագահի` վերջին շրջանում արած հայտարարությունները հակասում են Վրաստանի կառավարության քաղաքականությանը: Խորապես ափսոսում եմ, որ այդ պատճառով անհարմար վիճակի մեջ են հայտնվել բարեկամ երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչի համար հայցում են նրանց ներողամտությունը: Քանի որ մենք ապագայում ապահովագրված չենք նման դեպքերից, ես հայտարարում եմ, որ Վրաստանի նախագահը, մինչև իր պաշտոնավարման ավարտը, գործում է անձնական պատասխանատվությամբ, և նրա հայտարարությունները չեն արտահայտում Վրաստանի կառավարության տեսակետները»,- գրված է Իվանիշվիլիի հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետը չի հստակեցրել, թե նախագահի որ հայտարարության մասին է խոսքը, սակայն դժվար չէ հասկանալ, որ դա Սահակաշվիլիի` Բաքու կատարած այցից հետո արած հայտարարությանն է վերաբերում, որում նա ասել է. «Մեզ սպառնում է ինքնավարությամբ մասնատում, իսկ Ադրբեջանում պատրաստում են իշխանափոխություն` վրացական սցենարով: Ռուսաստանում ինչ-որ Սադիկով է հայտնվել` Վրաստանի Գարդաբանսկի շրջանից, որը միլիոնատեր է և խոստացել է, որ կհասնի ադրբեջանցիների ինքնավարությանը Վրաստանում, նույնը, ինչ խոստացել է նոր իշխանությունների կողմից համաներման արժանացած հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը: Նա նույնպես դրել է Վրաստանում հայերի ինքնավարության հարցը»: