կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 10:45
Աշխարհ

Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին` գեներալ Սոլեյմանիի սպանության համար. Իրանի ԱԳ նախարար

Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին` գեներալ Սոլեյմանիի սպանության համար. Իրանի ԱԳ նախարար

Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար. հարվածը հասցվել է այն ռազմաբազային, որտեղից հարված է հասցվել գեներալին. ըստ yerkir.am-ի`իր թվիթերյան էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը ձեռնարկել է համաչափ գործողություններ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով այն ռազմաբազային, որտեղից վախկոտ հարձակում է կատարվել մեր քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա»,- գրել է նա:

Ըստ Զարիֆի` Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայից: