Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այսօր՝ փետրվարի 10-ին, Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանի «Ազադի» (Ազատություն) հրապարակում ցուցադրել է երեք բալիստիկ հրթիռներ, որոնց թվում՝ «Զոլֆագար Բասիրը», «Դիզֆուլը» և «Քիամը». հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը:
700 կիլոմետր հեռահարությամբ «Զոլֆագար Բասիրը» ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրթիռային նորագույն համակարգն է: Այն հագեցած է հրթիռի օպտիկական մարտագլխիկով և կարող է խոցել ծովային թիրախներ:
«Դիզֆուլ»-ի հեռահարությունը հասնում է 1000 կիլոմետրի, «ցամաք-ցամաք» հրթիռ է:
«Քիամ» հրթիռի հեռահարությունը մինչև 800 կմ է, այն սպասարկում է ԻՀՊԿ-ն և իրանական բանակը երկու տարբերակով՝ «Քիամ -1» և «Քիամ-2»: Հրթիռը հագեցած է ղեկավարվող մարտագլխիկով:
«Քիամ»-ը կիրառվել էր Իրաքում գտնվող՝ ԱՄՆ զինված ուժերի տեղակայման Այն ալ Ասադի հենակետի վրա հարձակման ժամանակ, այն բանից հետո, երբ անցյալ տարվա սկզբին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ գործողությունից հետո սպանվեց ԻՀՊԿ «Քուդս» հատուկ զորքերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին. նշում է IRNA- ն: