կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-30 22:11
Քաղաքական

907-րդ բանաձևից հրաժարվելով՝ ԱՄՆ-ը կանաչ լույս է վառելու ՀՀ-ի և Արցախի դեմ հետագա ադրբեջանական ագրեսիայի համար․ Եղիսաբեթ Չուլջյան

907-րդ բանաձևից հրաժարվելով՝ ԱՄՆ-ը կանաչ լույս է վառելու ՀՀ-ի և Արցախի դեմ հետագա ադրբեջանական ագրեսիայի համար․ Եղիսաբեթ Չուլջյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի`Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը վերջ դրեց ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված ամենաերկարատև պատմությունն ունեցող գործելակերպին՝ Թուրքիայի կառավարությանը հստակ ուղերձ հղելով, որ ոչ թե Էրդողանը, այլ ԱՄՆ-ն է որոշողը՝ ինչպես դատապարտել, ոգեկոչել և անդրադառնալ այս հանցագործության հետևանքներին։ Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության բաժնի տնօրեն Եղիսաբեթ Չուլջյանը։

«ԱՄՆ-ի ճանաչումը միայն անցյալը պատշաճ կերպով պատվել չէ, այն նաև ապագայի մասին է՝ մաքրել ճանապարհը հայ ժողովրդի համար արժանի արդարության ապահովման, առաջընթացի համար և վերադասավորել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ ապահովելու համար անվտանգություն և երկարաժամկետ կենսունակություն հայրենիքում»,- ասաց նա։

ԱՄՆ ներքին քաղաքականության առումով, ըստ Եղիսաբեթ Չուլջյանի, Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հնարավորություններ կընձեռի կրթական և դատական ոլորտներում: «ԱՄՆ 14 նահանգների դպրոցական ծրագրերում նշվում է Հայոց ցեղասպանության մասին։ Այդ թիվը կարող է և պետք է աճի: Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ հստակ քաղաքականության բացակայությունը խոչընդոտել է դրական արդյունքները ԱՄՆ-ի առնվազն երկու դատական գործերում, որոնք առնչվում են ցեղասպանության դարաշրջանի ունեցվածքի հետ: Միջազգային փաստաբանները, փորձագետները և խմբերը, ինչպիսիք Մարդու իրավունքների  պաշտպանության հայկական իրավական կենտրոնն է, այժմ կարող են հայտնաբերել նոր իրավական ուղիներ` անհատական և կոլեկտիվ հատուցումներ ապահովելու համար»,- ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: