կարևոր
3199 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 12:28
Քաղաքական

Փաշինյանը Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի.  Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի նախաձեռնած անցակետի տեղակայման հետևանքով Արցախում 120 հզ. մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում:

Ինչու՞ այս պահին, որովհետև նախորդ շաբաթ Փաշինյանը պարզ, մատչելի լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի:

ՀՀ իշխող ուժի ղեկավարը փաստացի ասում է, որ տեր է բացառապես Հայաստանին վերաբերող թեմաներին, դրա համար էլ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները փաթեթավորելիս մշտապես շեշտում է, որ օպերացիան «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում է», որը ՀՀ կառավարող ռեժիմի համար ևս Ադրբեջան է:

Ճիշտ է` Փաշինյանն իր պատասխանատվությունը ո´չ էլ Հայաստանի մասով է իրականացնում, հակառակ դեպքում 2-3 տարվա մեջ ՀՀ տարածքային ամբողջականությունն այսպես չէր ոտնահարվի, Ադրբեջանը մեր երկրի տարածք չէր մխրճվի, այսքան զոհեր չէր լինի:

Ինչ վերաբերվում է միջազգային դերակատարներին, ապա յուրաքանչյուրի մոտեցումը ելնում է սեփական առաջնահերթություններից ու դեռ պարզ չէ, թե ինչքանով կնպաստի իրավիճակի հանգուցալուծմանը»։

Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար