Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղելով Փաշինյանին՝ նշեց․ «Վերջին շրջանում ՀՀ բարձր ղեկավարության կողմից հնչել են հայտարարություններ այն մասին, որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվում է միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու հարց։ Այդ՝ առայժմ քաղաքական հայտարարություններն ակնհայտորեն չեն բխում մեր պետական եւ ազգային շահերից և հղի են անդառնալի իրավական, դիվանագիտական, քաղաքակրթական և առհասարակ ռազմավարական կորուստներով։ Ըստ էության, հրաժարվելով հանցագործին պատժելու միջազգային իրավական գործիքներից, Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական ագրեսիան եւ նրա ցեղասպանական վարքագիծը։ Հայաստանն իր բացասական նախադեպը կներմուծի նաեւ միջազգային հարաբերությունների մեջ՝ կանաչ լույս վառելով ուժի կամ ուժի սպառնալիքով հակամարտությունները կարգավորելու ցանկացած ագրեսորի համար։ Մեր հավաքական իրավունքները ոտնահարող այս մոտեցումը հայ ժողովրդին զրկելու է տարբեր տեսակի պաշտպանական համակարգերից օգտվելու հնարավորությունից, այդ թվում՝ միջազգային կառույցներում Հայաստանի շահերը պաշտպանելու գործիքներից։ Այս դիրքորոշման հետեւանքով առ ոչինչ են դառնալու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, հանրային և մասնավոր սեփականության, Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության պաշտպանության և այլ իրավունքներ»։
Պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ հիմքեր և բովանդակություն ունեն այս հայտարարությունները, կառավարությունը գիտակցո՞ւմ է արդյոք այս քաղաքական որոշման ողջ պատասխանատվությունն ու հետեւանքները։ «Դուք իսկապե՞ս համոզված եք, որ միակողմանի շարունակ բավարարելով Ադրբեջանի պահանջները՝ կարելի է հասնել կայուն խաղաղության կամ կասեցնել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ թուրք-ադրբեջանական շարունակական պահանջները»,- հարցրեց Լիլիթ Գալստյանը։