կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 23:55
Քաղաքական

Ջուդի Չուի լրացումը 1998-ից ի վեր Կոնգրեսի ընդունած առաջին արցախամետ միջոցն է. Եղիսաբեթ Չուլջյան

Ջուդի Չուի լրացումը 1998-ից ի վեր Կոնգրեսի ընդունած առաջին արցախամետ միջոցն է. Եղիսաբեթ Չուլջյան

Եթե հաշվի չառնենք արտասահմանյան օգնությունը, ԱՄՆ Կոնգրեսն արցախամետ միջոց չի քննարկել և չի ընդունել՝ սկսած 1998 թվականից:

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը ՝ մեկնաբանելով Կոնգրեսի անդամ Ջուդի Չուի կողմից Ռոյսի-Էնգելի առաջարկը պաշտպանող լրացման ընդունումը:
 
Լրացումը հիմնված է դիպուկահարների հետ քաշման, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման, շփման գծում հրաձգային լոկատորների տեղակայման Ռոյսի-Էնգելի առաջարկի վրա:
 
«Հայաստանն ու Արցախն աջակցում են առաջարկին, Ադրբեջանը՝ ոչ»,- գրել է Չուլջյանը՝ նշելով, որ լրացումն ընդունվել է՝ չնայած ադրբեջանական լոբբիի ջանքերին:  
 
Այն ողջունել է նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ջուդի Չուին իր սկզբունքային դիրքորոշման համար: