Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատճառը սոցապի նկուղներում փտող միլիոնավոր դոլարի օգնությունն է, որն հանգանակվել էր վերջիններիս կողմից, բայց Մեսրոպ Առաքելյանի թեթև ձեռամբ այդպես էլ տեղ չի հասել:
Մինչդեռ օգնությունը հանգանակվել էր հրատապ կարգով՝ 44- օրյա պատերազմի ընթացքում, որպեսզի բաժանվեր Արցախից տարհանված բնակչությանն ու հաշմանդամ դարձած զինծառայողներին: Yerevan.Today-ին հայտնի է դարձել նկուղներում փտող օգնության ծավալն ու անվանացանկը:
Խոսքը ավելի քան 32 միլիոն դրամի արժողության օգնության մասին է՝ ներքնակ, վերմակ, մահճակալներ, քայլակներ, սայլակներ ձեռնափայտեր, հաշմանդամների համար նախատեսված հատուկ լոգանքի աթոռներ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ և այլն:
Խիստ հատկանշական է, որ արցախցու սոցիալական բեռի և հաշմանդամ դարձած զինծառայողի խնդիրների վրա աչք է փակել Մեսրոպ Առաքելյանը, մի նախարար, ով մի քանի անգամ ճոռոմախոս հայտարարել է, որ իր 5-ամսյա պաշտոնավարման օրոք կարողացավ հետպատերազմյան Արցախը դուրս բերել սոցիալական խոր ճգնաժամամից: Ի դեպ, միջազգային գործընկերներին էլ վրդովեցրել է նախարարի պոռոտախոսությունն իր բացահայտ անգործության ֆոնին: Մեզ հայտնի է դարձել նաև նվիրատուների անունները, որոնց թվում պետական միջոցների հաշվին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն է օգնություն տրամադրել, մեկ այլ գերատեսչություն և անհատներ:
Ակնհայտ է, որ այս հանցավոր անփութության պատասխանատուն միայն Զարուհի Բաթոյանը չէ, և ոչ էլ նրան հաջորդած նախարար Մեսրոպ Առաքելյանը․ փաստացի կառավարությունն առանց հետևողականության՝ օգնությունները կենտրոնացրել է մի քանի հասցեներում ու չի վերահսկել: Արդյունքում դրանց մի մասը վաճառքի նպատակով հայտնվել է List.am կայքում, մի մասը Երևանի Թիվ 1 ծերատան նկուղում է փտում, մի որոշ մասը փոշիացվել է անհայտ ճանապարհներով։ Տեղեկություններ կան, որ ապրանք կա կուտակված Զվարթնոցի մաքսատան պահեստներում և պրիմիտիվ թղթատարության պատճառով գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ստեփանյանը չի մաքսազերծում։ Իբր՝ օրենքի տառն են պահում: Եվ սա սառնասրտորեն իրեն թույլ է տալիս մի իշխանություն, որն իր անկարողունակության պատճառով կամ թշնամու հետ ստվերային գործարքի գնալու համար արցախցուն ստիպեց իր կառուցած տունը այրել կամ կահ-կարասիով նվիրել թշնամուն:
Սյուզի Բադոյան