կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 15:50
Հասարակություն

Մարդասիրական քայլ. սոցապ նախարարը` Հայրիկյանին գումար տալու մասին

Մարդասիրական քայլ. սոցապ նախարարը` Հայրիկյանին գումար տալու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման համար փոխանցվելիք 20 մլն 500 հազար դրամի մասին որոշումը մարդասիրական քայլ է:

 

Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ կառավարությունը նման մարդասիրական քայլ չի կատարում սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար, Արտեմ Ասատրյանը հայտարարեց. «Սոցիալական ապահովության ծրագրերի իրականացման համար պետությունը համապատասխան միջոցներ հատկացնում է: Երբեք էլ այդ գումարները բավարար չեն լինում»:

 

Երբ լրագրողները սկսեցին հարցեր տալ սահմանամերձ շրջաններում թշնամու գնդակից վիրավորված անձանց բուժան մասին, թե` ինչո՞ կառավարությունը գումար չի հատկացնում, նախարարն առանց բառ ասելու թողեց-հեռացավ: