Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` արդեն մեկ ամիս է, ինչ գործողության մեջ է դրվել քաղաքացիների կամաարտահայտության իրավունքը, որ նրանք կարող են հրաժարվել կուտակային համակարգից, իսկ նոր օրենքի ամբողջական փաթեթը կառավարությունն առաջիկայում ներկայացնելու է Ազգային ժողովի ուշադրությանը:
Թե ի՞նչ ժամկետներում է կառավարությունը ներկայացնելու նոր օրենքը, Արտեմ Ասատրյանը դժվարացավ ասել: «Մենք ցանկանում ենք ներկայացնել մինչև հուլիսի 1-ը»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք թափանցիկ է գործելու կառավարությունը, որպեսզի հանրությունը նախապես տեղեկանա, թե ինչ օրենք է ներկայացվելու, նախարարը պատասխանեց. «Կներկայացնենք, կներկայացնենք, քննարկումներ կլինեն»:
Ինչ վերաբերում է կուտակայինից հրաժարվելու համար աշխատողների վրա տարատեսակ ճնշումների վերաբերյալ ահազանգերին, նախարարը զարմացավ. «Դուք գիտե՞ք նման դեպքեր, տվյալներ կարո՞ղ եք ներկայացնել: Եթե կան կոնկրետ տվյալներ, ներկայացրեք պատկան մարմիններին, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նման գործառույթներ չունի»: