|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով գազի թանկացմանը, կրկնեց վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը, թե սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվելու` մոտ 100 հազար ընտանիքի:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ, կախված գազի թանկացումից, այլ թանկացումներ էլ են սպասվում, արդեն իսկ թանկացել է կաթնամթերքը, նախարարը պատասխանեց. «Այսօր մենք չենք կարող ասել: Երբ որ կլինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, կանդրադառնանք»:
Հարցին, թե թանկացումների այս փուլում, սոցիալական բունտ կանխատեսո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կառավարությունը չի աջակցի սոցիալապես անապահով ընտանիքներին եւ կլուծի նրանց խնդիրները»: