Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Արցախում կապ չկա։ Հազվադեպ հաջողվում է կապ հաստատել։ Այդ պահերից մեկի ժամանակ արցախցի կնոջը հաջողվել է կապ հաստատել։
«Որ չեք հարցնում ի՞նչ վիճակ է Արցախում, ժողովուրդ ՊԱՏԵՐԱԶՄ է, ՊԱ ՏԵ ՐԱԶՄ, էլ ոնց ասենք անընդհատ ռմբակոծում են, հրետակոծում են, նկուղներում ենք, կապ չկա, ոչ մեկի հետ չենք կարողանում կապվել, ընտանիքի անդամները բոլորն անջատ են, ոչ մեկը ոչ մեկի տեղը չգիտի, ծառայող տղերքից լուր չունենք, երեխաները նկուղներում լացում են, շատ մայրերը ու կանայք լացում են, որովհետև ծառայող տղերքից ու ամուսիններից լուր չունեն: Ինչ ասեմ, էդա վիճակը տնից առավոտ դուրս ես գալիս ու չգիտես օրդ ոնց և որ նկուղում կմթնի: Ես երկար ժամանակ կորցրել էի կապս մորս ու քույրերիս հետ: Մի կերպ գտա, բոլորին տարբեր նկուղներում:
Ես հասկանում եմ անհանգստանում եք, բայց մի հարցրեք ի՞նչ վիճակ է, պատերազմ է բառիս բուն իմաստով, պատերազմ տեսած մարդը պիտի իմանա թե ինչ ասել է պատերազմ:
Աստված չանի մեր օրը ընկնեք, ոչ մեկը չտեսնի դա:
Եթե մտածում եք Արցախի մասին ճանաչեք Արցախը վերջ, ստիպեք որ ճանաչեն»,- գրել է արցախցի Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում։: