Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին` բավարարվա՞ծ են, արդյոք, քաղաքացիների կողմից, որպես բողոքի նշան, իրենց վրա մանրադրամներ նետելու կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությամբ:
«Կարծում եմ' վարչապետի ներկայացրածը շատ հստակ էր, հարգանքը պետք է լինի փոխադարձաբար, եւ կարծում եմ, որ այդ առումով, իսկապես, արտահայտվելու ձեւերը պետք է լինեն առավել ընդունելի եւ հարիր ժողովրդավարական պետություններին»,- լրագրողներին կառավարության նիստից հետո ասաց Արտեմ Ասատրյանը:
Հարցին' նախարարն իրեն տուժող համարո՞ւմ է ու կդիմի՞ դատարան, նա պատասխանեց, թե ինքն այս պահին կոնկրետ այդպիսի խնդիր չունի:
Լրագրողները հետաքրքրվեցին' իսկ երբ հանրապետական պատգամավորն է քաղաքացուն վիրավորում, դա նորմա՞լ է, նախարարը պատասխանեց, որ պետք է երկկողմանի հարգանք լինի, ապա նշեց. «Այդ առումով' յուրաքանչյուր ոք պետք է իր իրավունքներն ու պարտականությունները իրականացնի հստակ»:
Նույն հարցերը լրագրողներն ուղղեցին նաեւ կրթության ու գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: «Վարչապետն արդեն անդրադարձավ այդ հարցին»,- վրա բերեց նախարարն ու արագ հեռացավ: