կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 17:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը, Թալեաթի օրինակով, ձերբակալում է դիմադրություն կազմակերպելու ունակ քաղաքացիներին․ Հայկազուն Ալվրցյան

Փաշինյանի գործողություններում համընկնումները շատ են․ Ցեղասպանության շրջանում այս օրերին ամբողջ Պոլսում եղել են ձերբակալություններ հայ մտավորականների և բոլոր այն ուժերի՝ կուսակցական, քաղաքական, որոնք կարող էին կազմակերպել դիմադրություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը մամուլի ասուլիսում։

«Թալեաթի հրամանով՝ 2300 հոգուց ավելի՝ դիմադրություն կազմակերպելու ունակ մարդկանց, ձերբակալեցին։ Այս նոր թշնամին՝ նույն թրքաբարո թշնամին, ամեն ինչ անում է նույն ձևով՝ ձերբակալում է այն մարդկանց, ովքեր կարող են դառնալ դիմադրության առանցք»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը։

Նա նկատեց, որ ադրբեջանցիների դեմն առնելը, կարծես թե, եղել է սյունեցիների ճակատագիրը։ Ալվրցյանի համոզմամբ՝ այսօր այդ ողնաշարը փշրելու համար Փաշինյանը կազմակերպեց այդ ձերբակալությունները։

«Նիկոլին պետք է ձերբակալեր ԱԱԾ-ն, քանի որ գնացել էր պետական դավադրություն կազմակերպելու․ ինչո՞ւ շիկացրեց կրքերը, փողոցով քայլեց, թույլ տվեց, որ իրեն հայհոյեն, ոգևորվում էր այդ հայհոյանքներից, որպեսզի կազմակերպի այդ ձերբակալությունները»,-ասաց նա։

Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ Սյունիք գնալուց առաջ, իմանալով այս մարդուն և նրա բոլոր քայլերը, ինքը հասկացել է, որ շատ վատ բան է թաքնված այդ մարդու այցի մեջ։ Հետո հիշել է, որ ապրիլի 24-ն է մոտենում, իսկ ապրիլի 24-ը Փաշինյանի համար տոնական օր է, այդ օրը նրանք նշելու են քաղաքացու օրը։

Ալվրցյանը համոզված է, որ նրանք այն ժամանակ այնպես էին հաշվել, որ այս տարի, երբ իրենց դավադիր ծրագրերը ամփոփվեին, հենց այդ օրը նշանակեն տոնական, որ համընկնի ապրիլի 24-ին։

Մանրամասն՝ տեսանյութում․