կարևոր
15253 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-30 18:56
Մշակույթ Հասարակություն

Ռաբիզ երգչին կարելի է մշակույթի օջախներից հուղարկավորել, բայց այս մեծագույն երգչին չկարողացանք արժանի պատիվը տալ․ Հայկազուն Ալվրցյան

Սահակ Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը Yerkir.am-ը զրուցել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանի հետ։ 

«Սահակը մեր ազգային-ազատագրական երգը բարձրացրեց այնպիսի մշակութային բարձունքի, որ դրանից ավելի ցածր չի կարելի երգել»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը։

Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։

Մանրամասն՝ տեսանյութում