կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 15:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական հալածանքները, սովորաբար, ավարտվում են դա իրականացնողի վախճանով․ Հայկազուն Ալվրցյան

Երբ պետական բարձրագույն իշխանությունը սկսում է հալածանքներ՝ դրանք խորանալու և ահագնանալու միտում են ունենում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը մամուլի ասուլիսում։

«Այս մարդը սկսել է իր քաղաքական հակառակորդներից, այսինքն քաղաքական հալածանքներ են սրանք, իսկ քաղաքական հալածանքները սովորաբար ավարտվում են դա իրականացնողի վախճանով՝ ուշ թե շուտ»,-ասաց նա։

Նշեց, որ լինում են դեպքեր, որ դա տևում է տասնամյակներ, բայց և լինում է, որ շատ արագ է տեղի ունենում․ դա պայմանվորված է տվյալ երկրի տնտեսական, սոցիալական, ժողովրդի հոգեբանական և այլ գործոններով։

Մեզանում հիմա հետընտրական շրջան է, և Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ինքը վճռական է տրամադրված՝ թավիշն ավարտվել է և պետք է խստորեն պատժի այն մարդկանց, ովքեր պետության շահի դեմ են գործում, բայց Հայկազուն Ալվրցյանի համոզմամբ, իշխող թիմին ոչ թե հետաքրքրում է պետության, այլև իրենց անձնական շահը։

«Որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ իրենց հավաքած մեծամասնությունը արհեստական է, շինծու է, կեղծված է, և իրենց դեմ ընդվզումը շատ ավելի մեծ է, քան իրենց թվում է։ Եվ նա ուզում է հետևընտրական այս հիասթափության, շոգի, արձակուրդի համապատկերում հասցնել վճռական հարված այն մարդկանց, որը ուսանելի կլինի մյուսների համար․ դրանք կազմակերպիչներն են, ցուցակի առաջին դեմքերն են, քաղաքապետներ, մտավորականներ․․․ ընտված են այնպիսի մարդիկ, որոնց նկատմամբ հասարակությունը հետաքրքրություն ունի կամ ճանաչված են․ սա նաև այդ մարդկանց ճանաչողների վրա հոգեբանական ազդեցություն ունենալու խնդիր է հետապնդում»,-ասաց նա։

Հայկազուն Ալվրցյանը համոզված է, որ այս գործընթացը երկար չի տևի, այս գործընթացը առաջիկայում կկասեցվի, և կկասեցվի իշխող թիմի դեմ ընդվզումով։ Նա կարծում է, որ այսօրվա հապաղումի պատճառներից մեկն էլ պետք է համարել ՍԴ գործընթացը․ հասարակությունը հույս ունի, որ ՍԴ-ն այնպիսի վճիռ կկայացնի, որով ընտրությունների արդյունքը չեղյալ կհամարվի։

Մանրամասն՝ տեսանյութում․