Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ որ խոշոր եղջերավոր անասուններին վերջացնեն, թուրքերը մեր ու մանուկ են առևանգելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը՝ մամուլի ասուլիսում մեկնաբանելով Սյունիքի Կոռնիձոր գյուղից ադրբեջանցի զինծառայողների՝ 107 ոչխար և 5 այծ գողանալու փաստը։
«Նրանք թուրք են, և մենք դա տեսել ենք նաև խորհրդային տարիներին, որ երբ այդ թափթփուկների ու հայերի միջև խնդիրներ էին առաջանում կին էլ էին առևանգում, երեխա էլ էին առևանգում, հայտնի դեպքեր կային, որ նաև մորթազերծ էին արել, Սումգայիթում սա տեսանք, Բաքվում տեսանք, և ես զարմանում եմ ընդհանրապես, թե ինչու պիտի չանեն»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը։
Նա վստահ է, որ հայերին կրակելը կամ ոչնչացնելը ադրբեջանցիների համար պետական ծրագիր է․ նրանք անընդհատ ճնշում են գործադրելու, ճնշումը միապաղաղ չի կարող լինել, գնալով ավելանում է և ավելանալու մեջ մտնում են նաև մարդու առևանգումներ։
«Սահմանի վրա կմտնեն տները, կգլխատեն էլ․․․ սահման չունեցող երկիր ով ասես կմտնի։ Իսկ եթե մեկն ինձ ասի, որ սահման ունենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ այդ տարածքներում, ես կզարմանամ, չկա, որովհետև նախ՝ այդ սահմանը պահող չկա, եթե սահմանը պահող ունենայինք՝ թուրքն այդտեղ պիտի չմտներ։ Եվ եթե սահմանը պահող չունենք, ամեն ինչ պետք է սպասենք թշնամուց։ Նա քո թշնամին է և հայտնի է որպես բարբարոս, վայրենի, մարդասպան, մարդակեր, բայց մեր ու նրանց տարբերությունն այն է, որ նրանք իրենց տեսակը երբեք չեն փոխում։ Մենք էլ մեր տեսակը երբեք չենք փոխում։ Տարբերությունը բնույթի մեջ է»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը։
Եթե մենք մեր ներսում իրավիճակը չփոխենք՝ արտաքին սահմանների վրա ոչինչ չի փոխվելու, վստահ է նա, մենք մեր ներսում պետք է կարողանանք վերականգնել մարտական հային, սթափ հային, ռազմիկ հային, մտածող հային, ոչ թե հաշտվող հային, չարչի հային, ողորմելի հային։
Մանրամասն՝ տեսանյութում․