կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 14:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիտի Փաշինյանը գար, «ս» տառով կոչում վաստակեր, նոր որոշեին, որ Սյունիքի քաղաքապետները հանցագործ ե՞ն․ Գևորգ Պետրոսյան

Բա որ հա՛մ Մեղրիի քաղաքապետն է հանցագործ, հա՛մ Գորիսի, հա՛մ Կապանի, այդ մարդիկ ինչի էին ազատության մեջ մինչև հիմա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Քննչական կոմիտեի դիմաց, ուր բերման են ենթարկել Սյունիքի մի շարք համայնքների ղեկավարների Փաշինյանի՝ երեկվա այցից հետո։

«Թե՞ պիտի Նիկոլ Փաշինյանը գար, խայտառակ լիներ, «ս» տառով և ուրիշ կոչումներ վաստակեր, նոր հետո որոշեին, որ Սյունիքի քաղաքապետները հանցագործներ ե՞ն։ Լավ,ամոթ է»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա նկատեց, որ Փաշինյանն ուր գնում է՝ նրան նսեմացնում են, հետո գալիս է՝ սկսում է վրեժխնդիր լինել մարդկանցից։

«Ես ավելի քան վստահ եմ, որ ում որ ստեղ բերման են ենթարկել կամ հրավիրել են, սաղ քաղաքական հետապնդում է, որովհետև նորմալ տրամաբանության շրջանակում պիտի որ այն, ինչ մեղսագրվում է, ենթադրաբար, բերման ենթարկված անձին, այդ արարքները հաստատ երեկ չեն եղել, մի քանի տարի առաջ են եղել։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ հիմա կանչվեցին․ ենթադրվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի խայտառակ այցը չլիներ Սյունիք, այս մարդիկ չէին կանչվելու»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա դրա համար ասում է՝ սա բացառապես քաղաքական հետապնդում է։

«Եվ այս ոստիկանները, և այդ քննչական մարմինը և այդ քննչական մարմնի վրա վերահսկողություն իրականացնող Դատախազության աշխատակիցները պետք է մի բան հասկանան՝ որ սա քաղաքական պատվեր է, իրենք քաղաքական պատվեր են կատարում, ներգրավվում են Նիկոլ Փաշինյան խղճուկ անձնավորության քաղաքական խաղի մեջ, վաղը պատասխան են տալու։ Սա բացառապես քաղաքական հետապնդում է»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ այս գիշեր Սյունիքում ձերբակալություններ են եղել, այդ թվում բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Նա այս պահին Քննչական կոմիտեում է։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել) 1-ին մասի հատկանիշներով։ Բերման են ենթարկել նաև Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Նա այն քաղաքացիներից է, ում տունն անցել էր ադրբեջանցիների տիրապետության տակ և նա սեփական ձեռքերով այրել է այն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այցը Սյունիքի համայնքեր անցել է լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը Ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։