Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդը ուզում է հասկանալ՝ ինչի՞ համար գնաց Մոսկվա, ի՞նչ խնդիր լուծեց՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մամուլի ասուլիսում։
Նրա համար հարց է առաջացել, թե Փաշինյանը որպես ի՞նչ է գնում Ռուսաստանի պետության գլխի հետ հանդիպման։
«Որովհետև ՀՀ թե՛ Սահմանադրության և թե՛ մյուս նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ վարչապետը այդպիսի մակարդակում պետությունը ներկայացնելու իրավունք չունի, ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն պետության գլուխը հանրապետության նախագահն է։ Հետաքրքիր է նա ո՞ւր է։ Միայն պետության գլուխն իրավունք ունի գնալ, մեկ այլ պետության առաջին դեմքի հետ բանակցել»,-ասաց պատգամավորը։
Նա նաև հարցադրում արեց, թե ինչո՞ւ է Փաշինյանը գնում՝ Հայաստանը խայտառակում իր ռուսերենի չիմացությամբ։
«Դե եբրայերեն խոսեիր, չինարեն խոսեիր, մեկ է՝ քո ռուսերենն այդքան է։ Դու հարգիր քո պետական լեզուն, քո պետական խորհրդանիշները, ա՛յ այդտեղ դրոշ տաներիր հետդ, ոչ թե չագուչի վրա դրոշը փաթաթես՝ ընկնես ժողովրդի ջանին։ Քեզ ո՞վ է իրավունք տվել՝ գնաս երկիրը խայտառակես, ոնց որ Ռոբինզոն Կրուզոյի միջի Ուրբաթը լիներ։ Գնա քո թարգմանիչով, ա՛յ ընկեր, գոնե քո պետության ինքնիշխանությունն այդտեղ պահիր»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինի համար մեր արտաքին անվտանգության խնդիրները բացարձակապես անընդունելի են։
«Դու պիտի նորմալ, զինված բանակ ունենաս, այս մարդը բանակի հարցերը շպրտել է մի կողմ՝ պարեկային ծառայությունն է ամրապնդում»,-ասաց նա։
Պետրոսյանը նկատեց, որ բազմաթիվ ընտանիքներ այսօր պատրաստվում են Հայաստանը լքել և, հիմնականում, միջին խավը։
Մանրամասն՝ տեսանյութում․