Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 16:28
Իրավական

Մեր բանտերում մարդիկ չեն ուղղվում, հանցագործ են դառնում. Վարդան Պետրոսյան

Մեր բանտերում մարդիկ չեն ուղղվում, հանցագործ են դառնում. Վարդան Պետրոսյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ,  շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով առաջին ատյանի դատարանի վճռի դեմ բողոքի քննությունը:

 

Այսօրվա նիստում Վարդան Պետրոսյանը, խոսելով բողոքի դեմ իր դիրքորոշման մասին, անդրադարձավ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի` իր վերաբերյալ ներկայացրած ծանրացուցիչ հանգամանքին: Բալոյանը նշել էր, որ վթարից հետո վիրահատվելուց հետո Վ. Պետրոսյանը բաժանմունք տեղափոխվելու փոխարեն անհետացել է քննիչի տեսադաշտից:

 

Վարդան Պետրոսյանը հիշեցրեց,  որ բժիշկներն են իրեն դուրս գրել, և որ ինքը չի անհետացել: Նա հերթական անգամ խոսեց տուժողների հետ հաշտեցման եզրեր չգտնելու մասին, սակայն նիստը նախագահող դատավորը հորդորեց ըստ էության անդրադառնալ մեղադրանքին:

 

Դերասանը նշեց,  որ ավելի լավ է խոսել հսրցի բարոյական կողմի մասին, քան ձգձգվող դատավարության: Անդրադառնալով մեղադրողի այն պնդմանը, որ ոչ թե 5, այլ 6 տարվա ազատազրկման պետք է դատապարտվեր, հեգնեց. «Ուրեմն` 5 տարին ինձ չի ուղղի, 6-ը կուղղի՞: Գիտե՞ք,  որ մարդիկ մեր բանտերում չեն ուղղվում, այլ հանցագործ են դառնում: Ես կալանավորների մոտ կարդացել եմ դատախազի մեղադրանքը, բոլորը հռհռում էին»:

 

Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը դատարանին հորդորեց իրենց իրավասության շրջանակներում վեճը լուծել, քանի որ ինչքան ձգձգվում է,  այնքան իր դստեր բուժման խնդիրը մնում է:

 

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հսյտնեց,  որ Վարդան Պետրոսյանը պատրաստ է փոխհատուցել Տաթևիկ Հսկոբյանի բուժման ծսխսերը, եթե ապահովագրական ընկերությունը չփոխհատուցի:

 

Վարդան Պետրոսյանն,  իր հերթին, հայտարարեց, որ պատրաստ է հաշտության: