Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուտինի այցից հետո սոցիալական ցանցերում հաճախ է հնչում հետևյալ միտքը, թե Պուտինը գնաց, Գյումրին կրկին անտեր մնաց ու անուշադրության մատնվեց: Խոսքն այն մասին է, ո, հենց Պուտինի այցով պայմանավորված, հապշտապ` մեկ շաբաթում, Գյումրիում ասֆալտապատվեցին ճանապարհները, կատարվեցին որոշ շենքերի վերանորոգման, կոսմետիկ նորոգման, հարդարման և շատ այլ աշխատանքներ: Իսկ Պուտինի գնալուց հետո Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի բակից անգամ հավաքել էին այցի նախօրեին տնկված եղևնիները:
Yerkir.am-ի հետ զրույցում «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը կարծիք հայտնեց, որ Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքները կամ այցի արդյունքները իզուր էին այդչափ չափազանցեցվում իշխանությունների ու ԶԼՄ-ների կողմից: Ըստ երևույթին` այդ ամենը կարևոր խնդիրներից ուշադրություն շեղելու նպատակ ուներ: «Պուտինն ո՞վ է, որ գար, մեր տերը լիներ, մի բան էլ իր գնալուց անտեր մնայինք: Գյումրիի տերը ոչ մի իշխանություն չէ, ոչ մի քաղաքական կուսակցություն չէ, քանի որ նրանք բոլորն էլ իրենց մեղքն ունեն Գյումրիի առաջ` բազմաթիվ խեղված ճակատագրերի համար: Երևի այդպես ասողներն են անտեր մնացել, բայց ոչ` գյումրեցիները, որովհետև Գյումրիի միակ տերը գյումրեցիներն են»,- ասաց Վահան Թումասյանը: