|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ Փաշինյանին կողմ քվեարկելուն, հայտարարեց. «Ես 2012թ.-ից էնքան եմ առնչվել «դ» տառով էդ չարիքի հետ, որ կոչվում ա դավաճանություն… Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, իմ ընկերներին չեմ դավաճանի, էդ «դ» տառը իմ վրա չեմ վերցնի: Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»:
Այս հայտարարությունը նա արել էր նախքան ցուցարարների կողմից իր տան շրջափակումը, որոնք պահանջում են բացատրություն՝ ինչո՞ւ չի ընտրել Նիկոլ Փաշինյանին:
Այս պահին նրա տան մոտ գտնվող ցուցարարները Yerkir.am-ին հաղորդեցին, որ մինչև ժամը 16:00-ն նրան ժամանակ են տալիս՝ կա'մ մանդատը վայր դնել, կա'մ միանալ իրենց: