| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
ԱԺ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ տեղի ունեցավ:
Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից նշեց, որ բոլորը միակամ կլինեն, քանի որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն ու հավելեց, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են:
Մինչ այդ Բաբաջանյանն անդրադարձել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Գևորգ Պետրոսյանի ելույթին: Վերջինս նիստին ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի, իր իսկ ձևակերպմամբ,  «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:
 
 Բաբաջանյանն անդրադառնալով Պետրոսյանի ելույթին՝ ասաց. «Հուսով եմ՝ ԲՀԿ-ական պատգամավորը ներողություն կխնդրի»:
Երբ Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը քայլերն ուղղեց դեպի Բաբաջանյանը ու քաշքշոց տեղի ունեցավ, որին միջամտեցին պատգամավերները:
«Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են, և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար: Ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»,- ասաց Արարատ Միրզոյանը: