|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
120 grammi ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանն իր մասնակցության վերաբերյալ լուրերը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:
Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,- նշվում է հաղորդագրության մեջ: