Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելը կարող է կապ ունենալ Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի հետ: Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:
Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկացի պաշտոնյան իբր հաստատել է իսրայելական կողմի ներգրավվածությունը Նաթանզի միջուկային օբյեկտում էլեկտրամատակարարման դադարեցմանը: Միևնույն ժամանակ, աղբյուրը պարզաբանել է, որ արտակարգ դրության մասին տվյալները ամբողջական չեն»: ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել պատահարին Իսրայելի մասնակցության մասին տեղեկությունները:
Իրենց հերթին, իսրայելցի պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել Wall Street Journal-ի հարցմանը Նաթանզի միջադեպին իսրայելական կողմի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել էր Նաթանզի ուրանի հարստացման գործարանում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարի մասին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել:
Նշենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը որակել էր «միջուկային ահաբեկչություն»: