Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում պնդեց, որ «Պրեմիում մայնինգ» ընկերության կողմից գործունեության թույլտվություն ստանալու ժամանակ ինքը պետական կառավարման համակարգում ընդգրկված չի եղել: Նա չի հերքում, որ այդ ժամանակ դստեր ամուսինը մանսաբաժին է ունեցել վերոնշյալ ընկերությունում:
«Պրեմիում մայնինգ» ընկերությունում աղջկաս ամուսինն ունեցել է մասնակցություն: Ընկերությունն ուսումնասիրության թույլտվություն է ստացել 2017-ի փետրվարին, երբ ես չեմ եղել ո'չ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, ո'չ Հաշվեքննիչ պալատի ղեկավար: 2016-ի սեպտեմբերից մինչև 2017-ի մարտի 1-ը ես պետական կառավարման համակարգում ընդգրկված չեմ եղել: Ընկերությունն իրականացրել է թեթև ուսումնասիրություններ, 2017 թվականի ընթացքում գործունեության դադարեցման որոշում է կայացրել»,- հստակեցրեց նա:
Դառնալով իր հետ փոխկապակցված անձանց անունով հանքարդյունաբերական գործունեությանը` Յոլյանն ասաց` ո՛չ ինքը, ո՛չ իր հարազատները հանքի շահագործման հետ որևէ կապ չեն ունեցել, նրանք ունեցել են ընդերքօգտագործման ուսումնասիրության իրավունք, ինչի մեջ վատ բան չկա:
«Ուսումնասիրությունը պարտավորություն է՝ ուսումնասիրել ընդերքում եղած մետաղի պարունակությունը և ներկայացնել նախարարությանը՝ կատարելով նաև գիտական ուսումնասիրություններ: Դա պարտավորություն էր: Դա ժամանակավոր տրվող փաստաթուղթ է` երեք տարվա համար»,- նշեց Լևոն Յոլյանը: