Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ ՄՈսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր գործարար Լեւոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի Ալրաղացի Լյովիկը:
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները տարօրինակ են համարում, որ Լեւոն Սարգսյանին առ այսօր Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրված չէ:
Այն, որ Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, բազմիցս նշել են փաստաբանները, դրա մասին հավաստող բազմաթիվ ցուցմունքներ կան քրեական գործում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։