|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` ժամը 01:30-ի սահմաններում, ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում ստացած Արման Ղանդիլյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան մարտական գործողություններին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ապրիլյան պատերազմում վիրավորված Արմանի ընկերոջ՝ Մայիս Ներսիսյանի հարազատները:
Արմանն ու Մայիսը, ովքեր նույն թաղամասի բնակիչներ են, միասին են մասնակցել ապրիլյան ռազմական գործողություններին: Մեր զրուցակցի խոսքով՝ Մայիսը, ով ապաքինվելուց հետո վերադարձել էր ծառայության, Մատաղիսից գալու է՝ ընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Արմանն ընտանիքի միակ արու զավակն էր, իրենից մեծ մեկ քույր ունի: Արմանն ընտանիքի հետ բնակվում էր Գավառի Արծվաքար թաղամասում, մեկ տարվա ծառայող էր: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: