Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Վրացական հասարակությունը դեմ էր Ռիոնի հովտում Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կասկադի կառուցմանը տարածաշրջանի էկոլոգիային սպառնացող վտանգի պատճառով և բողոքի ցույց էր կազմակերպել նախատեսված շինարարության վայրում, ինչը Թուրքիային դուր չի եկել:
Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Չերեն Յազգանը նշել է, որ ինքը զարմացած է ու անհանգստացած հակաթուրքական, թուրքաֆոբ, որոշ դեպքերում իսլամաֆոբ քարոզչությունից. հայտնում է SOVA.NEWS-ը:
«Սա ավելի մտահոգիչ է, քանի որ ես հարգում եմ վրացական մշակույթը, ուղղափառ դավանանքը վրացական ինքնության բաղկացուցիչ մասն է, բայց երբ շինհրապարակում խաչ է կանգնեցվում և նշվում, որ չեն ցանկանում թուրքական ընկերություն Վրաստանում, ես կասկածներ ունեմ, որ դա այն Վրաստանը չէ, որը ես գիտեմ»,- ասել է դեսպանը։
Ըստ նրա՝ ԶԼՄ-ներում շահարկումներ կան հիդրոէլեկտրակայանի կառուցման առիթով, և դրանք կարող են դադարեցվել, եթե թուրքական ընկերությունը սկսի բացահայտ խոսել տեղի ունեցածի մասին: Ըստ նրա` բնապահպանական ցանկացած խնդիր պետք է գիտականորեն լուծվի:
Սա հերթական ապացույցն է, որ թուրքական կապիտալը գրավել է Վրաստանի գրեթե ամբողջ տնտեսությունը, իսկ հասարակ վրաց ժողովուրդն արդեն հարկադրաբար պարում է «թուրքական դուդուկի տակ»։