|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վրաստանը «ճիշտ» դիրքորոշում է որդեգրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Այս հայտարարությունն արել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը՝ «Պալիտրա Նեձելի» թերթին հոկտեմբերի 19-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ Վրաստանը ճիշտ դիրքորոշում ունի այս հարցում: Նա միշտ սկզբունքային դիրք է գրավում և փորձում աշխատել միջազգային գործընկերների հետ` հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Նաև արդար է, որ Վրաստանը չի ցանկանում, որ ինչ–որ մեկն օգտագործի իր տարածքը զենք մատակարարելու և փոխադրելու համար»,- ասել է Թուրքիայի դեսպանը: