կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 11:07
Տարածաշրջան

Վրաստանում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն

Վրաստանում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը հրավիրվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն:

Դեկտեմբերի 22-ին աբխազական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թուրքիայի խոշորագույն բանկերը սկսել են սպասարկել Աբխազիայի «Apra World» ազգային հարկային քարտը, ինչպես նաև գործարկել են «Իշբանք» և «Զիրաաթ Բանք» տերմինալները:

Դեսպանը հերքել է այս տեղեկությունը և հայտարարել, որ Թուրքիան ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և «գրավյալ տարածքների» համար ֆինանսական ծառայություններ մատուցելու մասին համաձայնություն չի կարող լինել:

«Սա շատ լավ օրինակ էր, թե ինչպես կեղծ, չհաստատված տեղեկատվությունը կարող է խնդիրներ առաջացնել: Նման դեպքերը կանխելու և հասարակությանը մոլորության մեջ չգցելու համար մենք պայմանավորվել ենք սերտ համագործակցության մասին Վրաստանի կառավարության հետ: Ինչ վերաբերում է բանկային քարտերին և ֆինանսական ծառայություններին, ապա այս հարցը դեռ օրակարգում է և ներառում է ռուսական քարտերի որոշակի խումբ, որոնք ծառայություններ են առաջարկում իրենց հաճախորդներին Թուրքիայում: Նրանք կարող են համաձայնություն ունենալ Սուխումում տեղակայված մեկ այլ ֆինանսական հաստատության հետ, որը չի կարող գործել Թուրքիայում: Ըստ այդմ՝ ամեն ինչ պարզ է: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ այսօր մենք խոսել ենք մի խնդրի մասին, որն իրականում գոյություն չունի»,- դեսպանին մեջբերել է վրացական առաջին հեռուստաալիքը: