|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է երկարացնել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տեղական ներկայացուցչության ղեկավար Օմար Շաքիրի վիզան: Այս մասին տեղեկանում ենք HRW-ի կայքից, հայտնում է «Lenta.ru»-ն:
Ըստ կազմակերպության՝ վիզան չերկարացնելու պատճառը «HRW-ի պաղեստինամետ դիրքորոշումն է»: HRW-ի գործադիր տնօրենի տեղակալ Յեն Լևայնը հայտարարել է, որ հիասթափված է որոշումից: Նրա խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունը չի կարողանում կամ չի ցանկանում տարբերել քննադատությունը թշնամական քարոզչությունից: