Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրաստանում սկսվել է Agile Spirit 2021 վարժությունը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներ, ինչպես նաև Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան: Այս մասին երկուշաբթի հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ «զորավարժությունները պաշտոնապես բացված են»: Դրանց մասնակցում է ավելի քան 2,5 հազար զինծառայող Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից:
Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են ամեն տարի 2011 թվականից ի վեր և կտևեն մինչև օգոստոսի 6-ը: Ըստ հանրապետության պաշտպանության նախարարության՝ այդ զորավարժությունները «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղկացուցիչ մաս են, որի շրջանակներում նրա զինծառայողները վերապատրաստվում են միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար»: 2015-ին այս զորավարժություններն առաջին անգամ անցկացվել են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, մինչ այդ՝ դրանք վրաց-ամերիկյան էին: