Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yeni Şafak թերթի նախկին գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի այն մեկնաբանությունից հետո, ըստ որի՝ Թուրքիան կարող է դուրս գալ ցանկացած կոնվենցիայից, ներառյալ՝ Մոնտրյոյի, Twitter-ում հետևյալ գրառումն է արել․
«Մոնտրյո. դա նեղուցների նկատմամբ (Թուրքիայի) «լիակատար վերահսկողության» դեմ համաձայնագիր է: Սա մեր ինքնիշխանության սահմանափակում է մեր սեփական երկրում: Դա այն ամենն էր, ինչ մենք այն ժամանակ կարողացանք անել: Երբ մենք թույլ էինք, չէինք կարող չեղարկել պայմանագիրը: Բայց մենք ուժեղացել ենք, հիմա կարող ենք դա անել:
Դիմադրել (Մոնտրյոյի վերացմանը)՝ նշանակում է պաշտպանել այլ երկրների՝ ընդդեմ Թուրքիայի»:
Մոնտրյոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):
Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: