Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիային և գիտակցում է դրա օգուտները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական պալատում կայացած հանդիպումից հետո կայացած հեռուստատեսային ուղերձում:
«Մենք համարում ենք, որ առավելությունները, որոնք Մոնտրյոն տալիս է մեր երկրին, կարևոր են, և մենք հավատարիմ կմնանք այս համաձայնագրին մինչև ավելի լավ հնարավորություններ գտնենք», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ այս պահին Թուրքիան մտադիր չէ դուրս գալ Մոնտրոյի կոնվենցիայից, և այդ ուղղությամբ ջանքեր չեն գործադրվում:
Թուրքիայի ղեկավարը նաև արձագանքել է Ստամբուլի ջրանցքի կառուցման ծրագրերի վերաբերյալ քննադատություններին:
«Ստամբուլյան ջրանցքի շնորհիվ Բոսֆորում կխթանվի ծովային նավարկությունը, բացի Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից, Թուրքիան իր ինքնիշխանության ներքո այլընտրանք կունենա: Սա պայքար է մեր ինքնիշխանության համար», - հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը Թուրքիայի ռազմածովային ուժերի մի շարք պաշտոնաթող ծովակալների կողմից ավելի վաղ հրապարակված բաց նամակը համարել է «վիրավորանք թուրքական հերոսական զինված ուժերին»:
Նա հիշեցրել է, որ «Թուրքիայում ժողովրդավարության դեմ յուրաքանչյուր հարձակում սկսվել է այնպիսի հայտարարություններից, ինչպիսին արել են մի խումբ պաշտոնաթող ծովակալներ»: