|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանի Պետխորհրդի դատախազը պահանջել է չեղյալ համարել նախագահի հրամանագիրը, համաձայն որի՝ երկիրը անցյալ տարի դուրս է եկել Ստամբուլի կոնվենցիայից։
Դատախազը «վերջնական կարծիքը» ներկայացրել է Պետխորհրդի 10-րդ պալատում ապրիլի 28-ին կայացած նիստի ժամանակ։ Սպասվում է, որ Գերագույն վարչական դատարանը գործի վերաբերյալ իր որոշումը կկայացնի մեկ ամսվա ընթացքում։
Նախագահի որոշումը՝ դուրս գալ կոնվենցիայից, հրապարակվել է 2021 թվականի մարտի 20-ին Պաշտոնական տեղեկագրում։ Ի պատասխան՝ կանանց կազմակերպությունները, քաղաքական գործիչները և փաստաբանների ասոցիացիաները 10 գործով ավելի քան 200 դիմում են ներկայացրել Պետական խորհուրդ՝ պահանջելով չեղյալ համարել նախագահի համապատասխան հրամանագիրը։
Գործի լսումը տեղի ունեցավ ապրիլի 28-ին, որին ներկա էին մի քանի փաստաբաններ, որոնք ներկայացնում էին բազմաթիվ փաստաբանական միություններ ամբողջ Թուրքիայից: