|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի դուրս գալը Ստամբուլի կոնվենցիայից խորապես հիասթափեցնող է․ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:
«Սա ամբողջ աշխարհի կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու միջազգային շարժման համար ճնշող հետընթաց է»,- Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական իշխանությունները հայտարարել էին Անկարայի՝ կանանց պաշտպանության մասին կոնվենցիայից դուրս գալու մասին:
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ միջազգային կոնվենցիաների առկայությունը կամ բացակայությունը «չի նվազեցնում կամ մեծացնում» հանցագործության ցանկացած ձևերը կանխելու պատասխանատվությունը: