Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհուրդը (ԵԽ) «անհանգստացած» է Լեհաստանի կողմից Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայից (Ստամբուլյան կոնվենցիա) դուրս գալու հայտարարված ցանկության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը:
Նա այդ քայլը որակել է որպես «բավական ափսոսալի» և «հսկայական ձախողում» կանանց պաշտպանության հարցում: Պահպանողական «Օրենք և արդարություն» կուսակցությունը՝ Յարոսլավ Կաչինսկու նախագահությամբ, աջակցում է կոնվենցիայից ելքը: Արդարադատության նախարար Զբիգնև Զեբրոն արդեն հայտարարել է, որ համապատասխան գործընթացը կսկսի հուլիսի 27-ին: Արդարադատության նախարարության ղեկավարն ավելի վաղ այս պայմանագիրն անվանել էր «ֆեմինիստական ստեղծագործություն՝ միասեռական գաղափարախոսությունը արդարացնելու համար»: Հուլիսի 24-ին մոտ 2000 մարդ դուրս է եկել Վարշավայի փողոց՝ բողոքելու Կառավարության պլանների դեմ:
Լեհաստանի կառավարության` Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու մտադրությունը քննադատություն է առաջացրել նաև Եվրախորհրդարանում: «Ես աջակցում եմ Լեհաստանի այն քաղաքացիներին, ովքեր դուրս են գալիս փողոց՝ հարգելով կանանց իրավունքները», - գրել է իսպանացի պատգամավոր Եվրասիա Գարսիա-Պերեսը Twitter- ում: