|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովին Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով. հայտնում է РИА Новости-ն:
ԱՄՆ պետդեպարտամենտը մարտի 22-ին անհանգստություն էր հայտնել Ռուսաստանի և Սիրիայի կողմից Իդլիբ նահանգում, որտեղ հաստատվել են սիրիական ընդդիմության վերջին մնացորդները, իրականացրած գործողությունների, ինչպես նաև «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման ահաբեկիչների կողմից հրետանային հարվածների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի բանակին մեղադրել էր Իդլիբի ապաէսկալացման գոտում բնակելի տարածքի և բեռնատարների կանգառի վրա հարձակման մեջ:
ՌԴ–ն իր հերթին հայտարարել էր Սիրիայում թուրքամետ զինյալների նավթատարների և զենքի պահեստների ոչնչացման մասին։
Չնայած ռուս–թուրքական մինի-բախումներին՝ ՄԱԿ–ը շտապել է կոչ անել միայն ՌԴ–ին ու Սիրիային՝ չսրել իրավիճակը՝ «մոռանալով» Թուրքիայի քայլերի մասին։