Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան կարող է հետ կանչել Աբու Դաբիի իր դեսպանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածության պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր կողմից կարող են քայլեր ձեռնարկվել ընդդեմ ԱՄԷ-ի, մինչև դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը կամ Աբու Դաբիից մեր դեսպանի հետ կանչումը», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Մեկ օր առաջ Պաղեստինը հայտարարեց ԱՄԷ-ից իր դեսպանի հետ կանչման մասին՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման որոշումից հետո:
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և ԱՄԷ-ն համաձայնություն են ձեռք բերել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման վերաբերյալ: Համաձայն պայմանավորվածությունների՝ Իսրայելը կդադարեցնի Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա իր ինքնիշխանության տարածման մասին որոշումը, որը նախատեսված է Պաղեստին-Իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով: Իսրայելից և Արաբական Միացյալ Էմիրություններից պատվիրակությունները կարող են երկկողմ համաձայնագրեր ստորագրել մոտակա օրերին, ներառյալ՝ ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ թռիչքների, անվտանգության, հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի, դեսպանությունների փոխադարձ հիմնադրման և այլ ոլորտների վերաբերյալ:
Պաղեստինի ղեկավարությունը խիստ կոշտ էր արձագանքեցլ Աբու Դաբիի այդ քայլին՝ անվանելով դա դավաճանություն և «արաբական խաղաղության նախաձեռնության ոչնչացում»:
ԱՄԷ-ի քննադատել էին նաև Թուրքիան և Իրանը։