|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը: Ադրբեջանի դեսպանին դժգոհություն են հայտնել Բաքվի հեռուստաալիքի այն հաղորդագրությունից, որում Բաքվի «Ռուսական տունը» մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ում դեսպան Միխայիլ Եվդոկիմովին ասել են, որ տեղական մամուլում «Ռուսական տան» մասին տարածվող տեղեկատվությունը պաշտոնական դիրքորոշում չէ։
«Մեր երկրի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը կառուցվում է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենսդրության պահանջներին համապատասխան»,- ընդգծել են գերատեսչությունում:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակներում Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական բնույթի հոդվածների և հաղորդագրությունների հրապարակումը թյուրըմբռնում է առաջացրել: Դա դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի խախտում է և հակասում է փաստաթղթի բովանդակությանն ու ոգուն։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին ՌԴ ԱԳՆ-ում ընդունել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» տարվող դեմ ապատեղեկատվական արշավի վերաբերյալ: Ընդգծվել է, որ հնչած մեղադրանքները բացարձակ անհիմն են։