Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն` Թուրքիան Բրազիլիայում իր դեսպան Հուսեյն Դիրիյոզին հետ է կանչել Անկարա՝ խորհրդակցությունների:
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան դատապարտում է Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի որդեգրումը, միաժամանակ` գիտակցում, որ այն իրականացվել է հայկական լոբբիի գործունեությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունման համար Թուրքիան հետ էր կանչել 8 երկրներում դեսպանների:
Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Բրազիլիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գևորգ Զատիկյանը տեղեկացրել էր, որ հունիսի 2-ի ուշ երեկոյան Բրազիլիայի Սենատի 81 անդամներից 47-ը ստորագրել են մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը քվեարկության դնել Սենատում: Նա հայտնել էր նաև, որ քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ցավակցության փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը քվեարկության դնել, միաժամանակ նշելով, որ սա միայն առաջին փուլն է: Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունումը ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գործընթաց: Միայն այդ փուլերից հետո արդեն կարել է ասել, որ բանաձևն ընդունվել է:
Մինչդեռ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ հաստատել էր իր այն հայտարարությունը, թե Բրազիլիայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: