կարևոր
3094 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-01 23:10
Աշխարհ

Շվեդիայի դեսպանին կանչել են Ինդոնեզիայի ԱԳՆ Ղուրանի պղծման պատճառով

Շվեդիայի դեսպանին կանչել են Ինդոնեզիայի ԱԳՆ Ղուրանի պղծման պատճառով

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ջակարտայում Շվեդիայի եւ Դանիայի դեսպաններին, որպեսզի իրենց դատապարտումը հայտնեն եվրոպական երկու երկրներում Ղուրանի նկատմամբ աստվածանարգության դեպքերի կապակցությամբ, հաղորդում է ինդոնեզական ANTARA գործակալությունը:

Դեսպաններին ԱԳՆ կանչելու մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Թեուկու Ֆայզասիան: Նրա խոսքով՝ այս քայլով Ինդոնեզիան հաստատել է սուրբ խորհրդանիշների պղծումը թույլ չտալու իր դիրքորոշումը։

«Մենք ցանկանում ենք արդարություն տեսնել այն հարցերի քննարկման մեջ, որոնք ունեն բարձր նրբանկատություն՝ կապված մեր ժողովրդի և քննարկվող Սուրբ Գրքի հուզական մտերմության հետ»,-բացատրեց Ֆայզասիան:

Համապատասխան երկրների դեսպաններին կանչելուց բացի, Ինդոնեզիան Ստոկհոլմում և Կոպենհագենում իր ներկայացուցիչների միջոցով հանդես է եկել հայտարարություններով, որոնք ուղղված են Ղուրանի այրման դեպքերի կտրուկ դատապարտմանը: Ինդոնեզիան նաև համատեղ արշավ է իրականացնում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ երկրների հետ՝ այս հարցում ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար:

«Այս միջադեպը չի կարելի մեկնաբանել միայն որպես խոսքի ազատություն, քանի որ դրա հետևանքները չափազանց մեծ են։ Եվ դրան արձագանքել է ոչ միայն Ինդոնեզիան, շատ երկրներ նման կարծիքներ են հայտնել», - հավելել է Ֆայզասիան։