Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մի շարք կարեւոր հայտարարություններ է արել. հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։
Նա ասել է, որ, աճող մարտահրավերների հետ կապված, Թուրքիայի առափնյա պահպանության գրասենյակի անձնակազմը հնարավոր է մի քանի անգամ ավելացվի։ Սոյլուի խոսքով՝ Թուրքիայի սահմանների մոտ լարվածության աղբյուրը Արեւմուտքի «աճող ախորժակն» է, որը ցանկանում է վերահսկողություն հաստատել Արեւելյան Միջերկրական ծովի նավթագազային հանքավայրերի վրա։
«Արևելքի երկրները հարուստ են բնական պաշարներով, բայց՝ թերզարգացած, մինչդեռ Արևմուտքում հանքավայրերի պաշարները սակավ են, իսկ պետությունները զարգացած են։ Այս անհավասարակշռությունը նպաստում է ապակայունացմանը և ձևավորում է միգրացիոն հոսքեր»,- ասել է նա:
Ըստ Սոյլուի՝ Թուրքիայի վրա ազդում են Աֆղանստանում ընթացող գործընթացները և Բալկաններում ու Սև ծովի արևմտյան հատվածում ոտք դնելու՝ ԱՄՆ-ի փորձերը։ Նա հիշեցրել է նաև Հունաստանի առափնյա պահպանության և ԱՄՆ-ի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որի կապակցությամբ ասել է. «Միանգամայն սպասելի է, որ Վաշինգտոնը կօգտվի ռեսուրսների սղությունից և Աթենքի թուրքաֆոբիայից ու երկարաժամկետ հիմքերով ոտք կդնի Հունաստան»։
«Այսօր Արևելյան միջերկրածովյան շրջանում փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել այնպիսի երկներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան։ Այդ երկրներից ոչ մեկն ուղղակի ելք չունի Միջերկրական ծովի այս հատված»,- նշել է Սոյլուն: